ԴԻԼԻՋԱՆԻ N2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Դպրոցի պատմությունը
    • Ուսուցչական կազմ
    • Դպրոցի խորհրդի կազմը
    • Կրտսեր դպրոց
    • Միջին դպրոց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Դպրոցի առօրյա
    • Blog
  • ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
    • ԿԱԶՄԸ
    • ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ
    • ՆԿԱՐՆԵՐ
  • ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
    • ՆԿԱՐՆԵՐ
    • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
  • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹ
    • Blog
    • ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԼՐԱԲԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • ԿԱՊ

Picture
2007թ-ի  սեպտեմբերից,  համագործակցելով  <Հույսի  կամուրջ> ՀԿ-ի,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հայաստանյան  գրասենյակի,  ԲՀՄ գնահատման  կենտրոնի  հետ,  դպրոցը  սկսել  է  իրականացնել  ներառական  կրթություն`  նախքան  վերջինիս  պետական  քաղաքականություն  դառնալը:  2011-2012  ուստարում  դպրոցում  սովորում  է  կրթության  առանձնահատուկ    պայմանների   կարիք  ունեցող     վկայագրված  41  աշակերտ`  որոնք  հիմնականում  կարելի  է  խմբավորել  7 տեսակների`  վարքագծային  և  հուզակամային  խանգարումներ,  հենաշարժողական  խանգարումներ, խոսքի  դժվարություններ,  սովորելու  թեթև  և  միջին  դժվարություններ,  մանկական  ուղեղային  կաթված, լսողության  խախտումներև  ուսումնական  ունակությունների  յուրահատուկ  խանգարումներ:        Կրթության  առանձնահատուկ    պայմանների   կարիք  ունեցող     /ԿԱՊԿՈՒ/   սովորողների  կրթությունն  իրականացնող  բազմամասնագիտական  խումբը  բաղկացած  է  7  մասնագետներից,  որոնցից  6-ը  աշխատում  է  լրիվ, մեկը`  0.5  դրույքով:  Բոլորն  էլ  ունեն  համապատասխան  որոկավորում, բազմիցս  մասնակցել  են  վերապատրաստման  դասընթացներին,  հանդես  են  եկել  որպես  վերապատրաստողներ: Բ/Մ  խումբը  ապահոված  է  համապատասխան  չափորոշիչներով,  առարկայակն  ծրագրերով,  մեթոդական  գրականությամբ,  իսկ  սովորողները  գրանեկան  պիտույքներով,  երաշխավորված  դասագրքերով:
    2011թ-ի  մայիսին  <Առաքելություն  արևելք >  և  <Հույսի  կամուրջ>  կազմակերպությունների  կողմից  համակարգվող  փորձնական  գնահատող  թիմը  ուսումնասիրել  է  դպրոցի  ներառական  կրթության  առաջավոր  փորձը`ներառական  կրթության  ուղեցույց  ստեղծելու  համար: 

Powered by Create your own unique website with customizable templates.