ԴԻԼԻՋԱՆԻ N2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Դպրոցի պատմությունը
    • Ուսուցչական կազմ
    • Դպրոցի խորհրդի կազմը
    • Կրտսեր դպրոց
    • Միջին դպրոց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Դպրոցի առօրյա
    • Blog
  • ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
    • ԿԱԶՄԸ
    • ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐ
    • ՆԿԱՐՆԵՐ
  • ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
    • ՆԿԱՐՆԵՐ
    • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
  • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹ
    • Blog
    • ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԼՐԱԲԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • ԿԱՊ

ԱԽ-ի թերթ

Picture
_
                    Սիրելի  երեխանե°ր

Դուք  կարդում  եք  դպրոցական  թերթի  առաջին  համարը:  Թե  այն  ինչպիսին  է,  դատավորը  Դուք  եք:  Սակայն  ամենակարևորն  այն  է,  որ  մենք  ունենք  մեր  մտքերը  արտահայտելու,  շփվելու,  փորձի  փոխանակման,  ինչպես  նաև  նոր  բաներ  իմանալու  հնարավորություն:
Եվ  թող  մերթերթի  կյանքը  լինի  երկար  ու  բազմազան;

Թերթը  հրավիրում  է համագորÍակցության  այն  երեխաներին,  որոնք  հետաքրքրված  են  մեր  դպրոցի  հետագա  ծաղկմամբ  ու  զարգացմամբ,  ովքեր  ընդունակ  են  տարվելու  նոր  մտքերով  և  վերջապես  նրանց,  ովքեր  ցանկանում  են   հետաքրքիր  ապրել:  Շատ  հնարավոր  է ,  որ  այս  թերթի  հետ    համագործակցությունը  օգնի  Ձեզ  հետագայում  Ձեր  մասնագիտական  ընտրության  հարցում:  Մենք  միասին  կյուրացնենք       այնպիսի  մասնագիտությունների  նրբությունները , ինչպիսիք  են  ժուռնալիստիկան , ծրագրավորումÁ  և   այլն:Եկեք  հաճախ  հիßենք  այս  խոսքերը.


               ՀՐԱՇՔՆԵՐԸ  ՊԵՏՔ  Է  ՔՈ  ՁԵՌՔՈՎ  ԿԱՏԱՐԵՍ...

                              ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՆԿՅՈՒՆ

                                         Հարգելի  երեխաներ
                        Հարգելի  ուսուցիչներ  և  ծնողներ
Շնորհավորում  ենք  Ձեզ  գալիք  նոր   տարվա  կապակցությամբ:  Թող  այս  տարին  Ձեզ  համար  դառնա  նոր,  հաջողակ  ու   սպասված  իրադարձույունների  տարի:  Վատ  և  անցանկալի  երևույթները  միշտ  էլ  լինում  են,  բայց  թող  հնարավորինս  քիչ  լինեն:  Մեզ  հույս  և  ուժ  տան,որ  բոլոր  այս  դժվարությունները  հաղթահարվեն  շատ  հեշտ  ու  արագորեն:  2012թ  թող  լինի  սիրո  և  երջանկության  տարի:  մենք  ցանկանում  ենք  բոլորին և  ուսուցիչներին, և  ծնողներին  առողջություն  և  նորոնոր  հաջողություններ  ու  հաղանակներ  կյանքում:

 


_Շնորհավոր   ամանոր 2012թ          

Picture













ԱՄԱՆՈՐՅԱ  ԿԵՍ  ԿԱՏԱԿ  ԿԵՍ  ԼՈՒՐՋ

Թող  որ  բերի  այս  Նոր  տարին, 
Մեզ  բոլորիս  լավն ու  բարին,
Թող  պարգևի  ամենն  առատ,
Ինչի  կարիք  մենք  ունենանք  շատ:
Աղքատներին`  մի  կտոր  հաց
Հարուստներին`  մի քիչ  Աստված,
Անտուններին`  ամուր  տանիք
Կեղտոտներին ` լավ  տաք  բաղնիք:
Բկլիկներին`  գաթա  ու  կեքս
Այն  բուֆետում  առա~տ  է  -տես:
Ծույլիկներին  տասեր  բազում 
Ու  դասերից  շուտ  ազատում:
Հիվանդներին`  առողջություն,
Առողջներին ` հաջողություն,
Շախմատիստներին ` նոր  նվաճում,
Մեր խորհրդին ` բարգավաճում:



                                                  ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

· Երբ  հոսող  ջուրը  իր  ճանապարհին  արգելքների  է  հանդիպում,  այն  կանգնում  է,  ավելացնում  է ծավալն  ու  ուժը  և հետո  հոսում  դրանց  վրայով:  Հետևեք  ջրի  օրինակին, կանգնեք  և  ավելացրեք  ձեր  ուժն  այնքան  ժամանակ,  քանի  դեռ  խոչնդոտը  հաղթահարված  չէ:
                                                                                                        /Ի. Ցզին/
 · Աշխարհը  պատկանում  է  լավատեսներին:  Վատատեսները  ընդամենը  հանդիսատես  են:                                                          /Ֆրանսուա  Գիզո/


· Գոյություն  ունեն  երկու  տեսակի  մարդիկ`  նրանք, ովքեր  իրենց  հետևից  տանում  են  աշխարհը , և  նրանք ովքեր  վազում  են  կողքից  ու  բղավում:  <Այս  ուր  է  աշխարհը  գնում>:

· Օրինակ  վերցնենք  արևի  ժամացույցից  միայն  ուրախ  ու  լուսավոր  օրերի  հաշիվը  պահեք:

                                    Գերմանական  ասացվածք

· Նա , ով  գիտելիքներ  է  ձեռք  բերում  ,բայց  չի  կիրառում  դրանք,  նման  է  նրան, ով  վարում  է , բայց  չի  ցանում:



_

Picture
_
Ռուս  գիտնականները  փորձնական  ճանապարհով  հաստատել  են,  որ  եկեղեցու  զանգի  ղողանջը    ընդունակ  է  ոչմչացնելու  ախտածին  մանրէները  տարբեր  հեռավորություննրի  վրա:  Հետազոտողները  եկել  են  այն  եզրակացությն  որ  զանգն  ազդում  է  ճիշտԷներգիայի  գեներատորի   նման,  այն  ուլտրաձայնային  եղանակով, և  ընդունակ է  ոչնչացնելու  գրիպի,  դեղնախտի  և  մյուս  վարակիչ  հիվանդությունների  վիռուսը:  Ընդ  որում  յուրաքանչյուր  մանրէ  ոչնչացնում  է  որոշակի  ձայնային  տիրույթում: Հավանաբար  հենց  այդ  պատճառով  էլ  մեր  ոչ  գիտնական  նախահայրերը  գործածել  են  տարբեր  հնչողության  զանգեր:  Քաղաքի  ողջ  տարածքը  լցնելով  ձայնային  ալիքներով,  տարբեր  ծայրերում  եկեղեցիներ  կառուցելով,  մեր  նախնիները  կարողացել  են  փակել  ախտածին,  մանրէների  ճամփան:   Որտեղից  այդպիսի  գիտելիքներ  մեր  պապերին`  տարակուսում  են  գիտնականները:

                           ԽԱՅՏԱԲՂԵՏ  ՓԱՍՏԵՐ

Արդյոք  կենդանիները  ծիծաղում  են:
Այո,  կենդանիները  նույնպես  իրենց  հրճվանքն ու  ուրախությունն  արտահայտում  են ծիծաղով:
Ամենածիծաղկոտ  կենդանին  ձին  է:Նա  շատ  է  ծիծաղում,հատկապես  այն  ժամանակ,երբ  իր  ցանկացածի  չափ  կուշտ  է  լինում:
Ջորին  ծիծաղում  է,երբ  մարդկային  ծիծաղի  ձայն  է  լսում,կամ  էլ,երբ  ձեռքով  շոշափում  են  փորը:
Արջը  սիրում  է  ծիծաղել  առանց  որևէ  էական պատճառի,թեթևամիտ  մարդկանց  պես:
Նապաստակը  բարձրաձայն  չի  ծիծաղում,միայն  ժպտում   է:Թռչուններից  ծիծաղկոտ  է  աղավնին,բադն  ընդհանրապես  չգիտի թե  ինչ  է  ծիծաղը:





Powered by Create your own unique website with customizable templates.